Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սիմոն Հարությունյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Տիգրան Հակոբյանի որոշմամբ հետախուզում է հայտարարվել Արտաշատ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գարեգին Բաղդասարյանի նկատմամբ, ով կասկածվում է ապրիլի 14-ին Երեւան քաղաքում թիվ 54 երթուղին սպասարկող ГАЗель-ի մեջ դանակի 3 հարվածով Երեւանի բնակիչ, 40-ամյա Արմեն Հունանյանին սպանելու մեջ:
Ինչպես հայտնում SHAMSHYAN.com –ը, քննչական մարմինը դիմելու է նաեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Գ. Բաղդասարյանի նկատմամբ, որ երբ նա հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահներին՝ կալանավորվի: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի քննչակսն կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սիմոն Հարությունյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Տիգրան Հակոբյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել էր ապրիլի 14-ին Երեւանում թիվ 54 երթուղին սպասարկող ГАЗель-ի մեջ սպանվածի եւ սպանությունը կատարող ենթադրյալ կասկածյալի ինքնությունը:
Պարզվել էր՝ սպանվածը Երեւանի բնակիչ, 40-ամյա Արմեն Հունանյանն էր: Նրան դանակի 3 հարվածով սպանելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից փնտրվում էր Արտաշատ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գարեգին Բաղդասարյանը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, իսկ սպանվածը ամիսներ առաջ էր Ավստրիայից վերադարձել Հայաստան: