Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Գեղարքունիքի մարզում մաքրման աշխատանքներ են իրականացվել մի շարք հուշարձանների տարածքներում

Գեղարքունիքի մարզում մաքրման աշխատանքներ են իրականացվել մի շարք հուշարձանների տարածքներում

0

Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված՝ Գեղարքունիքի մարզի  հուշարձանների տարածքներում 2021 թվականի ապրիլի 15-18-ի ընթացքում  իրականացվել են մաքրման աշխատանքներ եւ ճանաչողական միջոցառումներ «Բարդ անցյալներ, բազմազան ապագաներ» թեմայով:

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրեց Պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանը, մաքրման աշխատանքներն իրականացվել են Նորատուսի, Ներքին Գետաշենի թիվ 2, Վարդենիսի թիվ 2, թիվ 3, թիվ 4, Սեւանի թիվ 5, Ճամբարակի թիվ 2 դպրոցների աշակերտների, ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության աշխատակիցների, ինչպես նաեւ Ճամբարակի եւ Ներքին Գետաշենի համայնքապետարանների աշխատակիցների ջանքերով: Աղբի թափոններից մաքրվել են Ներքին Գետաշենի, Իշխանագյուղի, /10-17-րդ դարեր/, Նորատուսի պատմական գերեզմանոցի / 9-19-րդ դարեր/,  Սեւան քաղաքի գերեզմանոցÇ /9-20-րդ դարեր/ Վարդենիս քաղաքի Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձանի, Ճամբարակ քաղքաքի  Սուրբ Գրիգոր եկեղեցու եւ 10-19-րդ դարերի գերեզմանոցի տարածքներում։

«Համավարակը վերջին մեկ տարվա ընթացքում շատ կողմերով խանգարեց մեր մարզի հուշարձանների մաքրության պահպանման ու հանրահռչակման աշխատանքներին, շատ ծրագրեր չհաջողվեց կյանքի կոչել։ Կձգտենք այս տարվա ընթացքում լրացնել կիսատ մնացած աշխատանքները, կյանքի կոչել առաջնահերթ ծրագրերը, մաքրման ցանկում ընդգրկել նոր հուշարձաններ»,- նշեց Գոռ Գասպարյանը։

Խոսրով Խլղաթյան

Մեկնաբանել