Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Զանգեզուրով, Մեղրիով որեւէ միջանցք Ադրբեջանին չի տրամադրվելու. Արմեն Խաչատրյան

Զանգեզուրով, Մեղրիով որեւէ միջանցք Ադրբեջանին չի տրամադրվելու. Արմեն Խաչատրյան

0

«ՀՀ բանակը պետք է լինի առավելագույնս պրոֆեսիոնալ, դա միանշանակ է»,-այսօր ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլ»-ի պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Խաչատրյանի խոսքով՝ զինծառայության նորմերը պետք է փոփոխվեն. «Պետք է մաքիսումում խտացված ծառայություն լինի, զինվորը պետք է ընդհանրապես ժամանակ չունենա, պետք է իր ծառայությունն անցկացնի ուսուցման մեջ, դա կլինի եւ՛ ռազմական գիտելիքներ, եւ՛ ֆիզիկական ուսուցում, թե հետագայում ինչ մեխանիզմներով դա կարվի, ինչպես կիրականցվի, ինչ ժամկետներով եւ ինչ կարգավորումներ կստանա, գիտեմ, որ այս ուղղությամբ ՊՆ-ն ռազմավարություն է մշակում եւ սերտ համագործակցում է ՌԴ-ի համապատասխան ծառայությունների հետ, որպեսզի բանակում ռեֆորմները շատ արագ տեղի ունենան»,-նշեց Խաչատրյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ պարտադիր զինվորական ծառայությունը պետք է գրավիչ դարձնել եւ կրճատել այն, որպեսզի ծառայությունը տեղի ունենա 5 տարին մեկ, 3 ամիս ժամկետով:

Խաչատրյանը նշեց, որ պատերազմի ժամանակ ուժերը մեր բանակի եւ հակառակորդի եղել են անհամաչափ, բայց մենք փորձել ենք հնարավորինս ոչնչացնել թշնամուն. «Բոլորս էլ գիտենք, որ թշնամին մեծ չափի կորուստներ է կրել, ինչը թաքցնում է: Պետք է աշխատել թշնամուն հաղթելու ուղղությամբ, պետք է լուրջ միջոցներ ձեռնարկել, թե՛ տնտեսական, թե՛ ռազմական ոլորտներում, մենք այլ տարբերակ չունենք»:

Խոսելով՝ Փաշինյանի մարզային այցելություններից, պատգամավորը նշեց, որ դա քարոզարշավ չէ, վարչապետն իրականացնում է իր պարտականությունները, եւ հավելեց, որ Սյունիքի մարզում նույնպես նախատեսվում է հանդիպում. «Այս պահի դրությամբ Սյունիքի մարզը իր խնդիրներով եւ ռազմավարական նշանակությամբ ամենակարեւորն է»:

Արմեն Խաչատրյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ադրբեջանը, եթե ուզում է Զանգեզուրով միջանցք, ապա մենք էլ Նախիջեւանից, նշեց, որ հայտարարությունից հասկանում է Զանգեզուրով միջանցք տալու անհնարինության մասին. «Ես կարծում եմ, որ Զանգեզուրով, Մեղրիով որեւէ միջանցք Ադրբեջանի Հանրապետությանը չի տրամադրվելու: Ճանապարհները ապաշրջափակելու գոնե 3-4 տարբերակ հաստատ կա, եւ այդ տարբերակներում ՀՀ-ն շատուշատ շահեկան վիճակում է: Այն, որ Ալիեւի պատկերացմամբ, իրենց միջանցք է տրվելու, որը պետք է միացնի Նախիջեւանը Մեղրիի տարածքով Ադրբեջանին, դա միանշանակ ընդունելի չէ եւ չի լինելու»:

Մեկնաբանել