
Մարզային առողջապահական համակարգի օպտիմալացման եւ արդիականացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել Արագածոտնի մարզի Թալինի բժշկական կենտրոնը (շուրջ 3848 քմ): Այն նաեւ կբարեկարգվի, կկառուցվեն կաթսայատուն` շուրջ 479 քմ եւ նախկին դիահերձարանի մասնաշենքի տեղում նոր դիահերձարան՝ շուրջ 180 քմ։
Պետական բյուջեից բժշկական կենտրոնի վերակառուցման համար նախահաշվային արժեքով կտրամադրվի շուրջ միլիոն 500 հազար ՀՀ դրամ: Հաշվի առնելով կենտրոնի ներկայիս շենքային պայմանները, զբաղվածության ցածր ցուցանիշները` արդիականացումից հետո այն կունենա ընդհանուր 30 եւ ինտենսիվ թերապիայի 5 մահճակալ, եւս 2-ը ընդունարանում՝ անհետաձգելի բժշկական օգնության համար:

Շինարարական աշխատանքները կտեւեն 2.5 տարի: