Գլխավոր Արտակարգ Լոռիում՝ ֆուտբոլի միջհամայնքային դպրոցական առաջնության ժամանակ կրակոցներ են հնչել

Լոռիում՝ ֆուտբոլի միջհամայնքային դպրոցական առաջնության ժամանակ կրակոցներ են հնչել

0

Երեկ՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com–ը,  ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում Թումանյան քաղաքի (նախկին Ձաղիձոր գյուղ) մարզադաշտում տեղի ունեցած ֆուտբոլի միջհամայնքային դպրոցական առաջնության ժամանակ կրակոցներ են հնչել։

Թումանյանի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ Թումանյան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Վարշամ Հովսեփյանը անհիմն վիճաբանել է առաջնությանը ներկա մի խումբ անձանց հետ (ինքնությունները պարզվում են), ցավագին ընդունել ներկաների դիտողությունները եւ դրսեւորելով ցինիզմ, ինչպես նաեւ իր անձի առավելությունը ցուցաբերալու նպատակով տարբեր անձանց հասցեներին մոտ 20 րոպե տեւողությամբ բարձրաձայն հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, որից հետո կարճ ժամանակով հեռացել եւ նորից վերադարձել է մարզադաշտ, ձեռքին գտնվող երկփողանի որսորդական հրացանով 2 անգամ կրակել օդ, այդ կերպ ֆուտբոլի առաջնության մասնակից անձանց նկատմամբ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, հասարակության նկատմամբ դրսեւորել բացահայտ անհարգալից վերաբերմունք եւ հեռացել:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքին ականատես անձանց եւ Վ. Հովսեփյանին ու հանցագործության գործիք հանդիսացող հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։ Պարզվել է՝ դեպքին ականատես են եղել Թումանյան քաղաքի բնակիչներ՝ 35-ամյա Արաքսյա Թ-ն, 42-ամյա Քրիստինե Մ-ն, 59-ամյա Գոհար Ա-ն եւ 31-ամյա Սիրարփի Ե-ն։ Վերջինս աշխատում է Թումանյանի համայնքապետարանում՝ որպես մշակույթի բաժնի երկրորդ կարգի մասնագետ։ Պարզվել է նաեւ, որ Վ. Հովսեփյանը միջադեպի ժամանակ սպառնալիքներ է հնչեցրել ներկաների հասցեին, որ չհեռանան՝ որ հետ է վերադառնալու եւ սպանի բոլորին։

Բացի այդ, բազմակի հարվածներ է հասցրել Մարց բնակավայրի ֆուտբոլի թիմի անդամներից մի քանիսին։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքից տուժած անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում

Մեկնաբանել