Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ ՀՀ ԶՈՒ ԳՇ սպաները Վանաձորում հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ սպաները Վանաձորում հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ

0

Ապրիլի 18-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Ս. Օհանյանի գլխավորությամբ, Վանաձորում հանդիպել են 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում զոհվածների հարազատների, վիրավորումներ ստացած զինծառայողների եւ կամավորականների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Հանդիպման ընթացքում պարզաբանվել են ռազմաբժշկական ոլորտին վերաբերող հարցերը, տեղում կազմվել են արձանագրություններ՝ բարձրացված խնդիրները սեղմ ժամկետներում լուծելու համար։ Քննարկվել են նաեւ պետական աջակցության ծրագրերը, դրանցից օգտվելու կարգը։

ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը հանձնարարականներ է տվել առողջական խնդիրներ ունեցող անձանց աջակցելու եւ կայազորային զինվորական հոսպիտալի ուժերով անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։

 

 

Մեկնաբանել