Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ–ն մեծամասամբ բավարարել է աշխատակիցների պահանջները

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ–ն մեծամասամբ բավարարել է աշխատակիցների պահանջները

0

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․

«Անցած շաբաթվա վերջից Գեղարքունիքի մարզի Սոտքի ոսկու հանքավայրի աշխատակիցները (մասնավորապես վարորդները) փակել էին հանք տանող ավտոճանապարհն ու երկաթգիծը։ Նրանք պահանջում էին արժանապատիվ աշխատավարձ, քանի որ նախկինում կատարելով նույն վտանգավորության աշխատանքը, ստանում էին մոտ 500 հազար դրամ աշխատավարձ, իսկ վերջին ամիսներին՝ էական կրճատումով՝ 120-150 հազար դրամ։

Իհարկե, հասկանալի է, որ հանքավայրի մի մասը նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությամբ ադրբեջանական վերահսկողության տակ է անցել, ուստի հանքի շահագործման ծավալներն էապես կրճատվել են եւ շահագործող ընկերությունը տուժել է։ Բայց դրա հետեւանքով մոտ 300 աշխատակիցներ կրճատվեցին, մնացին անաշխատանք, ուստի ակնկալվում էր, որ գոնե մնացած աշխատակիցները կպահպանեն իրենց աշխատավարձը՝ առավել եւս, որ աշխատում են ադրբեջանցի զինվորների նշանառության տակ։

Այսպիսով, օրվա վերջում տեղեկացա, որ Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները բացել են մի քանի օր փակ պահվող ճանապարհը, երկաթգիծը, եւ հանքը սկսել է իր բնականոն աշխատանքը: Տեղեկացա, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը մեծամասամբ բավարարել է աշխատակիցների պահանջները, ինչի համար շատ ուրախ եմ։ Փոխզիջումային լուծումները միշտ ընդունելի են։ Թեեւ ցանկալի կլիներ հարցը չհասներ ճանապարհ փակելուն. դա չպետք է լինի հարց լուծելու ձեւ։

Հ.Գ. Ողջ ընթացքում կապի մեջ եմ եղել երկու կողմերի՝ ինչպես աշխատակիցների, այնպես էլ՝ տնօրինության հետ՝ միջնորդի կարգավիճակով»։

Մեկնաբանել