Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրի շրջանակներում մեկնարկել են շինաշխատանքները Մուսայելյան փողոցում:
Արդեն երրորդ տարին է՝ ՎԶԵԲ տրամադրած 23,5 միլիոն եվրո վարկային միջոցներով Գյումրիում փողոցաշինական ծրագրեր են իրականացվում։ Այս տարվա առաջին մրցույթները կայացել են, եւ հաղթած շինկազմակերպությունների հետ Գյումրիի քաղաքապետարանը արդեն իսկ կնքել է պայմանագիր: Քաղաքում եւս 12 կիլոմետր ճանապարհ եւ մեկ հրապարակ կկառուցվի: