Գլխավոր Արտակարգ Սննդային թունավորում՝ Տավուշում․ 12-ամյա երեխան մահացել է, 4 քաղաքացի տեղափոխվել է Իջեւանի...

Սննդային թունավորում՝ Տավուշում․ 12-ամյա երեխան մահացել է, 4 քաղաքացի տեղափոխվել է Իջեւանի ԲԿ

0

Ապրիլի 20-ին, ժամը 09։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 19-ին, ժամը 22:26-ին նախնական սննդային թունավորում ախտորոշմամբ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի ԲԿ են տեղափոխվել Գետահովիտ գյուղի բնակիչներ Ս․ Հ․-ն (ծնված 1980 թ.), Ա․ Հ․-ն (ծնված 1980 թ.), Ս․ Ա․-ն (ծնված 2007 թ.) եւ Ս․ Հ․-ն (ծնված 2009 թ.): Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ։

Ս․ Հ․-ն (ծնված 2009 թ.) Իջեւան քաղաքի ԲԿ-ում մահացել է։ Ս․ Հ․-ն եւ Ա․ Հ․-ն տեղափոխվել են Երեւան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ Ս․ Ա․-ն (ծնված 2007 թ.) տեղափոխվել՝ «Մուրացան» ԲԿ։

Մեկնաբանել