Ես ուզում եմ անդրադառնալ այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում և ես ակնկալում եմ, որ Հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն իրավիճակին: Այս մասին այսօր ասաց Նիկոլ Փաշինյանy Սյունիքի մարզպետարանում անցկացրած խորհրդակցության ժամանակ, որին ներկա էին Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ տնօրենը, Ոստիկանության պետը և այլք:
«Չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակ ուղղակի ստեղծի տպավորություն, և անկախ տպավորությունից՝ չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա Հայաստանի Հանրապետությունում: Պարոն Աբազյան և Ղազարյան, ես ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի, մեղավորները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ այսօր Սյունիքի մարզում այցի ժամանակ սյունեցիները թույլ չեն տվել, որպեսզի Փաշինյանը կարողանա այց կատարել համայքներ: Բողոքի ակցիա է իրականացվել Սյունիքի տարբեր համայնքներում, որտեղ քաղաքացիները գոչել են «Նիկոլ դավաճան, թուրք և հողատու» հնչել են նաև տարբեր հայհոյանքներ և վիրավորանքներ, որոնց ներքո նա լքել է քաղաքները: