Գլխավոր Մարզեր ՏԱՎՈՒՇ Անհայտ անձինք ջարդել են Իջեւանի Սուրբ Անդրե վանքի խորանի քարերը

Անհայտ անձինք ջարդել են Իջեւանի Սուրբ Անդրե վանքի խորանի քարերը

0

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության հուշարձանի պահապանը, հերթական շրջայցի ժամանակ, իրավախախտում է արձանագրել Իջեւան համայնքում հաշվառված Սուրբ Անդրե (Վարդան Արեւելցու մենարան) միջնադարյան հուշարձանի տարածքում։

ՊՄՊ Տավուշի մարզային ծառայությունը տեղեկացնում է, որ վանքի խորանի հատվածում անհայտ անձը կամ անձինք փոս են փորել, ջարդել` խորանի քարերը։

Նշվում է, որ Ծառայությունն ահազանգել է ոստիկանություն։

Մեկնաբանել