
Ապրիլի 22-ից մինչև ապրիլի 30-ը Մ-5‚ Երևան-Արմավիր ճանապարհի կմ15+00-կմ16+500 հատվածում, (Էջմիածնի տարածքով անցնող հատված) շինարարական աշխատանքներով պայմանավորված‚ երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով։

Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը և պատճառվող անհարմարության համար հայցում երթևեկության մասնակիցների ներողամտությունը:
Շինաշխատանքները կատարվում են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։