Գլխավոր Մարզեր Վարչապետը Մեղրիում է. քաղաքում լարված իրավիճակ է

Վարչապետը Մեղրիում է. քաղաքում լարված իրավիճակ է

0

   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սյունիքի մարզում է: Վարչապետին ուղեկցում է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնյաներ: Վարչապետն այս պահին Մեղիրում է, որտեղ լարված իրավիճակ է: Տասնյակ մարդիկ են փողոց դուրս եկել և բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, փորձում են խոչընդոտել վարչապետի շարժը քաղաքում: Քաղաքացիները  պահանջում են, որպեսզի վարչապետը հեռանա, նշում են , որ ոչինչ չունեն նրա հետ խոսելու: Նշենք, որ վարչապետը դեռ երեկվանից է Սյունիքում: Երեկ երեկոյան Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ այցելել էր Շուռնուխ, հյուրընկալվելով մի քանի բնակիչների:

Հիշեցնենք, որ երեկ ՀԺ-ն երեկ փորձեց պարզել Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցի օրակարգը, սակայն չհաջողվեց: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը մեզ հետ զրույցում հաստատել էր վարչապետի այցը, սակայն մանրամասներ չէր կարողացել հայտնել:

 

Մեկնաբանել