Գլխավոր Մարզեր Վարչապետը Սյունիքի մարզ այցի շրջանակում եղել է զորամասերից մեկում (Լուսանկարներ)

Վարչապետը Սյունիքի մարզ այցի շրջանակում եղել է զորամասերից մեկում (Լուսանկարներ)

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս, ֆեյսբուքյան էջում այդ մասին տեղեկացնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։

Կառավարության ղեկավարը զրուցել է զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար և մաղթել խաղաղ ծառայություն։
Նիկոլ Փաշինյանը շրջել է նաև ճաշարանում, ծանոթացել ճաշացանկին, եղել զորանոցում։

Մեկնաբանել