Գլխավոր Без рубрики Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք. Կատարվել է 93 թեստավորում

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք. Կատարվել է 93 թեստավորում

0

Ապրիլի 21-ին կատարվել է 93 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5928 քաղաքացու հետազոտություն, որից 740-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2624  դեպք: Կատարվել է 23 383 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Ապրիլի 19-ից Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը:

Խորհուրդ ենք տալիս և միաժամանակ խնդրում թիրախային խմբերին, մասնավորապես, բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին և պատվաստման ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձի դիմել ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգենայի կենտրոն» ՊՈԱԿ կամ զանգահարել /047/ 94-34-62 հեռախոսահամարին։

Մեկնաբանել