Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ, մարզային զինկոմիսարիատի ներկայացուցիչներ ԱՀ նախագահի հրամանագրի հիման վրա հետմահու «Մարտական ծառայության» համար շնորհված հուշամեդալներ են հանձնել Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված զինծառայողների ծնողներին։
Մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը հիշատակի եւ ոգեկոչման խոսքեր է հնչեցրել հերոս տղաների մասին, սփոփել նրանց ծնողներին:
«Շատ ծանր է կորստյան ցավը, սակայն դուք պետք է տոկաք, ձեր մեջ ուժ գտնեք դիմանալու այդ ցավին: Ձեր զավակները, մահն իրենց աչքերում, պայքար են մղել թշնամու դեմ՝ հանուն մեր երկրի խաղաղության, հանուն հայրենիքի սահմանների պաշտպանության: Դուք պետք է հպարտորեն կրեք ձեր վիշտը, քանզի դուք այլևս հերոսածին ծնողներ եք: Մենք գլուխ ենք խոնարհում մեր քաջ տղաների անմար հիշատակի առջեւ»,-նշել է Սեւակ Խլղաթյանը: