Արամ Մանուկյանի արձանի դիմաց մեկարկել է ընդդիմության ակցիան՝ ի աջակցություն Սյունիքի:
ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են քայլերթով շարժվել դեպի Դատախազություն:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցի ընթացքում տեղի ունեցած դեպքերից հետո իրավապահները երեկվանից գործողություններ են իրականացնում մարզում:
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի վերաբերյալ ձերբակալման արձանագրություն է կազմվել, նա ձերբակալվել է:
ՀՔԾ-ում են Մեղրու, Գորիսի փոխքաղաքապետերը, Գորիսի կոմունալ բաժնի պետը: Ընդհանուր Սյունիքից բերման է ենթարկվել 16 քաղաքացի: