
Հայաստանում ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 881 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 211399 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 951500 վերջին մեկ օրում` 4858 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 15281 պացիենտ. Մեկ օրում նվազել է 35-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 191158 անձ` վերջին մեկ օրում 887 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 3969 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 991 է: