Գլխավոր Մարզեր ԱՐԱԳԱԾՈՏՆ ՀՀ պատմության մեջ մարտ ամսին երբեք այդքան գրանցված աշխատատեղ չի եղել. վարչապետ

ՀՀ պատմության մեջ մարտ ամսին երբեք այդքան գրանցված աշխատատեղ չի եղել. վարչապետ

0

Մենք տնտեսության վերականգնման հերթական ազդակն ենք ստացել, եւ ըստ էության կարող ենք արձանագրել, որ 2021 թվականի մարտին մենք աշխատատեղերի եկամուտ եւ աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թվի աճ ենք ունեցել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ նախորդ տարվա մարտի համեմատ այս տարվա մարտին հարկման բազա ունեցող աշխատատեղերը ավելացել են 2500-ով. «Հաշվի առնելով անցյալ տարվա մարտից համավարակի առկայությունը, եւ դրա հնարավոր ազդեցությունը, համեմատական վերլուծություն իրականացվել է նաեւ 2019-ի համեմատ: 2019-ի մարտի համեմատ աշխատատեղերի քանակն ավել է 38 հազարով: Հարկման բազան կազմել է 131 մլրդ դրամ եւ այդ ցուցանիշը 2020-ի համեմատ ավել է 7,5 մլրդ դրամով, իսկ 2019-ի համեմատ՝ 24 մլրդ-ով: Միջին աշխատավարձը, միջին հարկման բազան կազմել է 211 500 դրամ, որը 2020-ի նկատմամբ ավել է 12 հազարով, իսկ 2019-ի համեմատ ավել է շուրջ 28 հազարով»:

Մեկնաբանել