Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է. ընդդիմությունը 18:30-ին հանրահավաք է իրականացնելու

Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է. ընդդիմությունը 18:30-ին հանրահավաք է իրականացնելու

0

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը քիչ առաջ հայտնեց, որ հենց հիմա ձերբակալում են Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին:

«Խուլիգանության մեղադրանք են առաջադրում, ինչը բացարձակ անհեթեթություն է: Պաշտոնապես հայտարարում եմ, որ սա իշխանության ռեպրեսիվ մեքենայի աշխատանքի արդյունքն է, որով փորձում են մեր ոգին կոտրել: Չի ստացվելու: Այսօր 18:30-ին մենք հանրահավաք ենք հրավիրում Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղ կորոշենք մեր հետագա անելիքները»,-ասաց Հակոբյանը:

Կապ հաստատեցինք Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանի հետ՝ պարզելու ձերբակալման լուրի իսկությունը, սակայն Պապոյանը մեր հարցերին չպատասխանեց:

Հիշեցնենք, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցի ընթացքում տեղի ունեցած դեպքերից հետո իրավապահները երեկվանից գործողություններ են իրականացնում մարզում:

Նշենք նաև Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացված ակցիաներից հետո ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի (Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով:

Մեկնաբանել