Գլխավոր Տնտեսություն Բիզնես Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան...

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Լաքոտին

0

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Լաքոտին և նրա ղեկավարած պատվիրակությանը։    Ողջունելով հյուրերին՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել բարեկամ երկրին հայ ժողովրդի կողքին լինելու և աջակցելու համար, իր պատրաստակամությունը հայտնել՝ մարզի հետ համագործակցությունն էլ ավելի առարկայական դարձնելու ու զարգացնելու։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում նաև արցախյան 44-օրյա պատերազմից տուժած ընտանիքներին աջակցության տրամադրման հարցը։

Կարևորվել է համագործակցության զարգացումը ապակենտրոնացված համագործակցության, կրթության, գյուղատնտեսության և էկոտուրիզմի զարգացման ոլորտներում։ Անդրադարձ է եղել Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի հետ գյուղատնտեսական զարգացման ծրագրերի ընթացքին, մասնավորապես Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից ստեղծված ՀիմնաՏավուշ զարգացման հիմնադրամի գործունեությանը։
Մարզպետի ուղեկցությամբ Ֆրանսիայի դեսպանն այցելել է նաև Իջևանի թիվ 1 հիմնական դպրոց, որտեղ սկսած 2015-2016 ուստարվանից ֆրանսերենն ուսումնասիրվում է խորացված եղանակով։

 

Մեկնաբանել