Գրել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ ավարտվեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքի քննությունը։
Դատարանը՝ նախագահությամբ Դավիթ Բալայանի, բողոքը բավարարեց, ոչ իրավաչափ ճանաչեց ձերբակալումը։ «Այո, դատարանը բավարարեց բողոքը, ոչ իրավաչափ ճանաչեց ձերբակալումը, իսկ քննիչը խափանման միջոց է կիրառել ստորագրությամբ երկրից չբացակայելը։ Դատարանի որոշմանը դեռ չեմ հասցրել ամբողջությամբ ծանոթանալ, դուրս եկա ու անմիջապես մոտեցա ձեզ։ Մեղադրանք չէին առաջադրել, կար կասկածանք՝ 258հոդվածի 1-ին մասով։ Այս պահին Մենուա Հովսեփյանը Քննչական կոմիտեում է ,դատարան չէին բերել, հիմա կմոտենանք իրեն»,- այս մասին քիչ առաջ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի փոխհամայնքապետի պաշտպան Դավիթ Կարապետյանը։
Հարցին, թե նորություն կա՞ խոշտանգման մասով իր ներկայացրած հաղորդումից, փաստաբանը պատասխանեց. «Ես առավոտյան ճշտեցի, որ ընթացք տրված է ,ես հրատապ էի դա արել՝ էլէկտրոնային տարբերակով։ Այլ նորություն չունեմ, հիմա հենց այստեղից գնացի կպարզեմ՝ ում է մակարգված և այլն և այլն։ Այո ,վնասվածքներ եղել են, դրա համար էլ խոշտանգման վերաբերյալ հաղորդում ներկայացրել ենք»,- ասաց Կարապետյանը։