Գլխավոր ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ ՄԱՐԶԵՐՈՒՄ «Խոսե՛ք, ժամանակն է, չափազանց ուշ է․․․խոսե՛ք»

«Խոսե՛ք, ժամանակն է, չափազանց ուշ է․․․խոսե՛ք»

0

Այսօր Երևանի Կոմիտասի անվան պուրակում, Մուղդուսյան արվեստի կենտրոնը տեղադրել է թվով 106 փոքր և 44 մեծ չափսի բուտաֆորիկ կակաչներ։ Կակաչները խորհրդանշում են Հայոց ցեղասպանության 106 ամյակն ու 2020 թվականին Արցախում տեղի ունեցած 44-օրյա պատերազմը։ Արվեստի ինստալյացիայի հեղինակը նկարիչ Մարիամ Մուղդուսյանն է։ Նախագիծն իրականացվել է Նաիրյան վոկալ անսամբլի հետ համատեղ։ Այսօր Երևանի Կոմիտասի անվան պուրակում, Մուղդուսյան արվեստի կենտրոնը տեղադրել է թվով 106 փոքր և 44 մեծ չափսի բուտաֆորիկ կակաչներ։ Կակաչները խորհրդանշում են Հայոց ցեղասպանության 106 ամյակն ու 2020 թվականին Արցախում տեղի ունեցած 44-օրյա պատերազմը։ Արվեստի ինստալյացիայի հեղինակը նկարիչ Մարիամ Մուղդուսյանն է։ Նախագիծն իրականացվել է Նաիրյան վոկալ անսամբլի հետ համատեղ։

Womennet.am-ին տված հարցազրույցում նկարիչն ասաց, որ իրենց թիրախը օտարազգի լսարանն է, այդ պատճառով էլ այսօրվա ակցիան ուղեկցվել է անգլերեն տեքստով։ Տեքստը լռության մասին է, այն երկրների լռության, ովքեր մինչ օրս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը և բավարար ջանքեր չեն գործադրել, որպեսզի կանխեն պատերազմը։ «Խոսե՛ք, ժամանակն է, չափազանց ուշ է, խոսե՛ք»,- հնչում է արտիստի ձայնը, որը ուղեկցվում է Նաիրյան վոկալ անսամբլի կատարումներով:«Կակաչները պատերազմների, սպանությունների սիմվոլիկան են ամբողջ աշխարհում, և քանի որ մենք միջազգային հանրությանն ենք թիրախավորել, պիտի այնպիսի սիմվոլիկա ընտրեինք, որը հեշտությամբ հասկանելի կլինի բոլորի համար»,- բացատրում է Մարիամ Մուղդուսյանը։ Արտիստները կակաչները դիտմամբ տեղադրել են ոչ թե հողի վրա՝ խոտածածկ հատվածում, այլ քարե սալիկներին՝ տպավորություն ստանալով, որ ծաղիկները քարի միջից են աճել։ «Մեր երկիրն էլ քարերի մեջ գոյություն ունեցող կակաչ է, քարն ու ժայռը ճեղքելով ենք պահպանել մեր գոյությունը»,- ասում է նկարիչը։

Կակաչներն ամրացված են ծանր քարերին։ Այդ քարերը Մարիամը համեմատում է մեր սրտում ապրող ցավի հետ, միևնույն ժամանակ նշում, որ դրանք նաև բեռ են այն մարդկանց խղճի վրա, ովքեր չեն դատապարտում ոճրագործությունները։

«Մեր գլխավոր ուղերձը չլռելու մասին է, սակայն դիտողները կարող են սրանում դնել այն խորհուրդը, որը իրենք կտեսնեն»,- ասում է Մարիամ Մուղդուսյանը։

Այսօրվա ակցիային նախորդել էր Մուղդուսյան արվեստի կենտրոնի «Լռություն» արվեստի նախագծի տեսանյութի հրապարակումը։ Տեսանյութը ձայնի, պատկերի և երգերի համակցություն է, որով Նաիրյան վոկալ անսամբլի երգչուհիները և Մարիամ Մուղդուսյանն աշխարհին ցույց են տալիս, թե որքան ծանր գին է Հայաստանը վճարում միջազգային լռության դիմաց։

«Թե Հայոց ցեղասպանությունը, թե 2020 թվականի պատերազմը տեղի ունեցան աշխարհի լուռ մասնակցությամբ։ Անցած տարվա պատերազմը չէր լինի, եթե աշխարհը դատապարտած լիներ Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը։ Այս նախագիծը մի ճիչ է, ընդվզում է անտարբերության և լռության դեմ»,- ասում է Մարիամ Մուղդուսյանը։

 

Մեկնաբանել