Հայաստանում ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 715 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 212114 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 955515 վերջին մեկ օրում` 4015 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 14854 պացիենտ. Մեկ օրում նվազել է 427-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 192281 անձ` վերջին մեկ օրում 1123 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 3984 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 995 է: