Գլխավոր ԵՐԵւԱՆ ՀՐԱՏԱՊ․ Նախարարը հրաժարական է տվել

ՀՐԱՏԱՊ․ Նախարարը հրաժարական է տվել

0

Այսօրվանից դադարեցնում եմ պաշտոնավարումս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։             Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ հետպատերազմյան իրավիճակում այս պատասխանատվությունն ստանձնել էր բացառապես մեկ նպատակով՝  ժողովրդի ուսերից օր առաջ թոթափելու համար սոցիալական այն արհավիրքը, որին բախվել են թշնամու կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով։

«Այսօր կարող ենք արձանագրել, որ Արցախը հաղթահարել է սոցիալական ճգնաժամը և թևակոխել է զարգացման ծրագրերի և բնակարանաշինության փուլ, ինչի կապակցությամբ հայտնում եմ իմ գոհունակությունը և սոցիալական առաջնային մարտահրավերները համարում բավարար չափով հաղթահարված։

Միևնույն ժամանակ, պատերազմի ընթացքում վիրավորում ստացած մեր եղբայրների առաջնային սոցիալական խնդիրների լուծումը և պրոթեզավորման գործընթացը դրված են բավարար հիմքերի վրա՝ վերջնական արդյունքի հասնելու համար։

Շնորհակալ եմ Հայաստանի և Արցախի իմ գործընկերներին՝ համագործակցության համար։

Խաղաղություն մեր միասնական հայրենիքին»,-գրել է նախարարը։

Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերի 20-ին:

Մեսրոպ Առաքելյանը «Առաքելություն» կուսակցությունից է։

Մեկնաբանել