Գլխավոր Մարզեր ՏԱՎՈՒՇ Չորաթանում տնկել են 8000 թուզ ու արքայանարինջ

Չորաթանում տնկել են 8000 թուզ ու արքայանարինջ

0

Այս շաբաթ Բերդի տարածաշրջանի Չորաթան համայնքի մոտ 12 հեկտար հողատարածքում տնկվել է թուզ ու արքայանարինջ տեսակների 8000 ծառ։ Ծրագիրն իրականացվել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) միջոցով՝ «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» բազմաբաղադրիչ ծրագրի շրջանակներում։

Ծառատունկի համար ընտրված հողատարածքները սահմանակից են Ադրբեջանին։ Գյուղի բնակչությունը տարիներ շարունակ չի կարողացել մշակել սեփական հողերը անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև ոռոգման համակարգի բացակայության պատճառով։ 2020թ․ Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ՝ տարածքները ոռոգելի են դարձել՝ նպաստավոր դարձնելով գյուղի տնտեսությունների աշխատանքները։

Մեկնաբանել