Գլխավոր Հասարակություն Տավուշի մարզպետն այցելել է Բերդի թիվ 1 հիմնական դպրոց

Տավուշի մարզպետն այցելել է Բերդի թիվ 1 հիմնական դպրոց

0

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանի ուղեկցությամբ աշխատանքային այց է կատարել Բերդի թիվ 1 հիմնական դպրոց, Հույսի Կամուրջ ՀԿ-ի Բերդի մասնաճյուղ և թիվ 2 մանկապարտեզ:
Մարզպետը ծանոթացել է Հույսի Կամուրջ ՀԿ-ի Բերդի մասնաճյուղի և թիվ 2 մանկապարտեզի շենքային պայմաններին, ինչպես նաև մանուկների առօրյային և սննդակարգին: Այնուհետև շրջայց է կատարել դպրոցի դասասենյակներում, զրուցել ուսուցիչների հետ, ծանոթացել խնդիրներին ու ծրագրերին:

Մեկնաբանել