Գլխավոր ԵՐԵւԱՆ 7 դատավոր ինքնամեկուսացել է

7 դատավոր ինքնամեկուսացել է

0

Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը,  իր աղբյուրներին հղում անելով, տեղեկատվություն էր հրապարակել, թե դատավորները համատարած արձակուրդի դիմումներ են գրում, եւ կովիդով վարակվելու դեպքեր կան, եզրակացրել, թե իբր պատճառը ներքաղաքական լարված իրավիճակն է, ու էլի ըստ իր տեղեկությունների՝ իրականության հետ աղերս չունեցող մի շարք պատճառներ նշել:

Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նշելով, որ ի պատասխան լրատվամիջոցի հարցմանը՝ թեեւ ներկայացրել են այս պահի դրությամբ արձակուրդում եւ կովիդով պայմանավորված ինքնամեկուսացման մեջ գտնվող դատավորների քանակական տվյալները, սակայն հարկ են համարում նաեւ հրապարակել դրանք՝ հանրությանը պաշտոնապես ներկայացնելու օբյեկտիվ իրականությունը:

Ըստ ԲԴԽ-ի, 22.04.2021 թ. դրությամբ արձակուրդում է գտնվում 21 դատավոր, իսկ COVID-19 թեստի դրական արդյունքով պայմանավորված` 7 դատավոր գտնվում է ինքնամեկուսացման պայմաններում:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ արձակուրդում կամ ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող դատավորների քանակը էական տարբերություն չի կրել:

Մեկնաբանել