Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Հարգանքի տուրք՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին

0
Հայոց մեծ եղեռնի 106-ամյա տարելիցը վանաձորցիներին համախմբել էր Գուգարաց թեմի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, որտեղ թեմակալ առաջնորդ, գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ պատարագ, կատարվեց բարեխոսական կարգ՝ ի հիշատակ Հայոց մեծ եղեռնի զոհերի: Ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, ԱԺ պատգամավորներ, Վանաձոր համայնքի ավագանու անդամներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, մտավորականներ, բազմաթիվ վանաձորցիներ:
Պատարագի ավարտին ներկաները երթով շարժվեցին Նահատակաց պուրակ, որտեղ կատարվեց հոգեհանգստի կարգ, ապա ծաղիկներ խոնարհվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի առջև:

Մեկնաբանել