Այսօր՝ Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի գլխավորությամբ՝ համայնքապետարանի, համայնքում գործող հիմնարկների, կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների կոլեկտիվներն ու համայնքի բնակիչները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին։
Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հարությունյանը հիշատակի արարողության կարգ կատարեց և ներկաների հետ միասնական աղոթք հնչեցրեց առ Աստված, այնուհետև երաժշտական դպրոցի սաների՝ «Ավե Մարիա» ստեղծագործության կատարման հնչյունների ներքո ներկաները ծաղիկներ խոնարհեցին Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։