Գլխավոր մարզպետ ՀՀ Տավուշի մարզի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղերձը ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

ՀՀ Տավուշի մարզի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղերձը ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

0

Սիրելի հայրենակիցներ`

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Ցեղասպանություն, որ անցած դարասկզբին ծրագրվեց ու իրականացվեց Օսմանյան Թուրքիայի կողմից։ 106 տարի է անցել 1915-ի ողբերգական օրերից, սակայն հայ ժողովուրդը այսօր էլ շարունակում է պատմական անարդարության համար մղվող իր պայքարը։ Յուրաքանչյուր հայ, աշխարհի որ ծայրում էլ որ ապրելիս լինի, այսօր էլ սգում է հրեշավոր հանցագործության զոհ դարձած մեր ավելի քան մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Մենք խնկարկում, խոնարհվում ու հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակի առաջ՝ վստահ լինելով, որ մի օր ցեղասպանության հրեշավոր հանցանքին տրվելու է արժանի գնահատական։ Վստահ եմ նաև, որ մեր համազգային իղձերի ու նպատակների իրականացմանը կարող ենք հասնել միայն մեր համախմբվածությամբ ու միասնական ջանքերով։
Հանգստություն ու խաղաղություն Եղեռնի նահահատակների տառապած հոգիներին։

Մեկնաբանել