«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու դեպքում Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-30-ի միջակայքում պետք է հրաժարական տա, հետո՝ 7 օրվա ընթացքում, պետք է վարչապետ չընտրվի: Եթե երկրորդ անգամ թեկնածու չառաջադրվի, եւ նոր վարչապետ չընտրվի, եւս 7 օր անց օրենքի ուժով Ազգային ժողովն արձակվում է: Դրանից հետո ոչ ուշ, քան 30 օր, եւ ոչ շուտ, քան 45 օր հետո նշանակվում են ԱԺ արտահերթ ընտրություններ։
Այս մասին հայտնում է news.am -ը:
Մեր աղբյուրի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը սահմանված ժամկետում, ամենայն հավանականությամբ՝ ապրիլի 26-ին, հրաժարական կտա։ Եթե, այնուամենայնիվ, որոշում կայացնի, որ ընտրությունների չենք գնում, «Իմ քայլը» նրան նորից կընտրի վարչապետի պաշտոնում, ու այդպիսով մեկ տարի ժամկետով կփակեն Փաշինյանին անվստահություն հայտնելու ծրագիրը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: