Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի խոսքը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի խոսքը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ

0

Այսօր մեր համազգային վշտի` Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է:
Ապրիլի 24-ին համայն հայությունը և առաջադեմ մարդկությունը ոգեկոչում է 1,5 միլիոն անմեղ նահատակների հիշատակը, հիշում նրանց տառապանքի ուղին և աղոթում նրանց հոգիների խաղաղության համար:

Հայի դարավոր պատմությունը և մահին հաղթած տեսակը մեզ թույլ է տալիս ասելու, որ միայն մեր միասնականությամբ և հավերժող գոյությամբ կարող ենք հաղթահարել Հայոց ցեղասպանության հսկայական ցավը և վերականգնել պատմական արդարությունը:

Իսկ այսօր, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք համախմբվել և վճռական քայլերով առաջ շարժվել` կերտելով մեր ազգի արժանապատիվ ներկան ու ապագան:

Հավերժ խոնարհում Հայոց մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակին և փառք հայ ժողովրդին:

Մեկնաբանել