Գլխավոր ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ ՄԱՐԶԵՐՈՒՄ Գլաձոր համայնքի 3 քաջորդիներ հետմահու պարգևատրվեցին Մարտական ծառայության մեդալով

Գլաձոր համայնքի 3 քաջորդիներ հետմահու պարգևատրվեցին Մարտական ծառայության մեդալով

0

Ապրիլի 24-ին Գետափ բնակավայրի մշակույթի տանը տեղի ունեցավ միջոցառում՝ ի հիշատակ Արցախյան պատերազմի 44 օրերի ընթացքում կյանքի ու մահվան կռիվ տված հայորդիների: Հարգանքի տուրք մատուցվեց նաև Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

Ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը, Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, կրթության, մշակույթի և uպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը:

Միջոցառման ընթացքում երեխաները իրենց վճռականությամբ և անկոտրում ոգով ապացուցեցին, որ հանդիսանում են իրենց քաջ եղբայրների արժանի հետնորդ, ովքեր, շարունակելով նրանց գործը, շենացնելու են հայրենիքի ամեն մի թիզ հողը: Այնուհետև համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ կայացավ Գլաձոր համայնքից 44-օրյա պատերազմի մասնակից զինծառայողների՝ Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու տրված պարգևների հանձնումը նրանց հարազատներին: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության, խիզախության և քաջության համար Մարտական ծառայության մեդալով հետմահու պարգևատրվեցին Գլաձոր համայնքի բնակիչներ Յուրա Արշակի Ասրյանը, Հմայակ Գրիշայի Կարապետյանը և Հայկ Հրաչիկի Ստեփանյանը: Միջոցառոումն ավարտվեց զոհված զինծառայողների սխրանքներին նվիրված ծափողջույններով՝ ընդգծելով, որ ցեղասպանություն վերապրած ժողովրդին հաղթելն անհնար է:   Փառք մեր հերոսներին, փառք նրանց սխրանքին և հավերժ հիշատակ:

Մեկնաբանել