Հարցին՝ Երեւանն ի՞նչ քայլեր է անում Թուրքիայի հետ երկխոսությունն առանց նախապայմանների սկսելու համար, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցն ի պատասխան ասաց, որ Երեւանն իր դիրքորոշումը հայտնել է. «Նախապայմանները հիմնականում վերաբերում են թե՛ ցեղասպանության ճանաչմանը, եւ թե՛ տարածաշրջանային խնդիրներին»: Պարոն Ադոնցը լրագրողների հարցերին պատասխանեց «Ծիծեռնակաբերդում», որտեղ եկել էր հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին հայտնում է` aravot.am -ը:
Ավետ Ադոնցն ասաց, որ ներկայումս որեւէ երկխոսություն Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի միջեւ չկա: Ինչ վերաբերում է Արցախյան խնդրին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, պարոն Ադոնցն ասաց, որ Մինսկի խմբից եւ նրա համանախագահությունից բացի, այլ ձեւաչափ չեն քննարկում: Ասաց, որ աշխատանքներ կան եւ դրանք շուտով տեսանելի կդառնան: Եթե ԱՄՆ նախագահն օգտագործի ցեղասպանություն բառը, ըստ արտգործփոխնախարարի, շատ կարեւոր քայլ կլինի, եւ եւս մեկ անգամ ԱՄՆ-ն կհաստատի իր մոտեցումները ոչ թե մեր տարածաշրջանային հարցերի կարգավորման վերաբերյալ, այլ ընդհանրապես, թե ինչպես են արժեքները, մարդու ազատությունները արժեւորվում ԱՄՆ-ում:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում :