Գլխավոր Հասարակություն Փաշինյանը եւ Պուտինը կարեւորել են գերիների վերաբերյալ կետի կյանքի կոչման անհրաժեշտությունը

Փաշինյանը եւ Պուտինը կարեւորել են գերիների վերաբերյալ կետի կյանքի կոչման անհրաժեշտությունը

0

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարեւորել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց փոխանակմանը վերաբերվող կետի կյանքի կոչման անհրաժեշտությունը: Այս մասին ասված է ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի միջեւ հեռախոսազրույցի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ

«Այսօր՝ ապրիլի 24-ին, կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքը, մասնավորապես՝ կարեւորելով 8-րդ կետի լիարժեք կյանքի կոչման անհրաժեշտությունը, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց փոխանակմանը:

Երկու երկրների ղեկավարներն անդրադարձ են կատարել նաեւ անվտանգության եւ էներգետիկայի ոլորտներում համագործակցությանն ու ընթացիկ ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել