Այսօր՝ Հայոց Մեծ Եղեռնի 106-ամյա տարելիցին, Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում՝ ձեռամբ թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, մատուցվեց Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների: Պատարագին ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, Վանաձոր համայնքի ավագանու անդամներ, մտավորականներ և բազմաթիվ ուխտավորներ։Պատարագի ավարտին, Սրբազան Հոր հանդիսապետությամբ, Սուրբ Աստվածածին եկեղեցու Սրբոց Նահատակաց պուրակում կատարվեց նահատակների բարեխոսական կարգ։
Արարողության ավարտին ներկաները ծաղիկներ խոնարհեցին Սրբոց Նահատակաց պուրակի Հայոց Ցեղասպանության հիշատակն անմահացնող հուշակոթողի առջև:






