Հանրապետության բոլոր անկյուններում ապրիլի 25-ը նշանավորվեց «10 մլն ծառ» ծրագրի շրջանակներում իրականացվող համապետական ծառատունկով։
Ծրագրի խորհրդանիշն է աշխարհում սփռված հայերի միացումը և նվիրված էր Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Ալավերդու համայնքը ևս անմասն չմնաց համապետական այս կարևորագույն ծրագրից և Ալավերդու քաղաքի և վարչական շրջանների գրեթե բոլոր տարածքներում տնկվեցին ծառեր։
Ծառատունկին մասնակցեցին Ալավերդու համայնքապետարանի աշխատակիցները՝ Սասուն Խեչումյանի գլխավորությամբ, վարչական ղեկավարները, ՀՈԱԿ-ները, ինչպես նաև բնակիչները։
Հայոց պատմության ընթացքը մեզ սովորեցրել է, որ միասնականությամբ են կերտվում հաղթանակներ և պատմության մեջ փորագրվում քրիստոնեությունը առաջինը ընդունած երկրի ու ժողովրդի բարոյական նկարագիրը։ Միասնականություն՝ կերտված հայի տեսակին բնորոշ ուժով, կամքով ու համառությամբ։ Այսօր էլ այդ նույն համառությունը սովորեցրեց, որ ժամանակի մեջ առկա տարածությունն ու խոչընդոտների պատճառաբանությունը ստեղծված են միայն պատասխանատվությունից խուսափելու համար։
Սա է աշխարհի բոլոր անկյուններում հայերին կապող շղթայի բանաձևը…