Վանաձորի Դիմաց թաղամասի Ռուբեն Սեւակի անվան Երիտասարդական այգում այսօր ծառատունկ էր: Բազմաթիվ երիտասարդներ ու պատանիներ Վանաձորի համայնքապետարանի «Նեցուկ» ՀՈԱԿ-ի աշխատակիցների օգնությամբ կանաչապատում էին քաղաքի գեղեցիկ անկյուններից մեկը, որը վերջերս է հիմնանորոգվել սուբվենցիոն ծրագրով: Կանաչապատումն ամբողջականացրեց այգու տեսքը: Ծառատունկին մասնակցում էին նաեւ համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը, Կոմունալ տնտեսության, բարեկարգման եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կարեն Պառավյանը:
Ծառերը տրամադրել էր Էյ թի Փի (Armenia tree project) բնապահպանական բարեգործական հիմնադրամը: Նախաձեռնել էին «Եղվարդ» ՀԿ-ի Time To Act («Գործելու ժամանակն է») ծրագրի մասնակիցները: