Համապետական ծառատունկի աշխատանքներին է միացել նաև Ջերմուկի համայնքապետարանը:
«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում համայնքապետարանի և ենթակա կազմակերպությունների աշխատակիցները, դպրոցների աշակերտները, նաև Ջերմուկի զորամասի զինծառայողները մասնակցել են հանրապետության ողջ տարածքում իրականացվող համապետական ծառատունկին։ Ծառատունկի իրականացման վայր էր ընտրվել Ջերմուկի Սբ. Գայանե եյեղեցու հարակից տարածքը (փողոցը):