Ջիվան Խաչատրյան Ռոբերտի: Ծնվել է 1994 թ.-ի ապրիլի 26-ին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո ծառայության է անցել է Արցախում՝ «Արալեռում»: Հայրենիքի պարտքը կատարելուց հետո շարունակել է ուսումն, այնուհետև ամուսնացել:
Չնայած նրան, որ որդին 17 օրական էր՝ պատերազմի առաջին օրից ընկերների հետ գտնվել է Հայրենիքի պաշտպանական դիրքերում՝ զինվորի կողքին: Հոկտեմբերի 3-ից մասնակցել է Ջրականի թեժ մարտական գործողություններին:
Հոկտեմբերի 10-ի գիշերը՝ լույս 11-ի առավոտյան ԱԹՍ-ի ահասարսուռ հարվածից հերոսաբար զոհվեց՝ կյանքը նվիրաբերելով հայրենիքին:
Խելացի զավակ, հոգատար ու նվիրված եղբայր, սիրող ամուսին, լեցուն կյանքով ու երազանքներով, բազում նպատակներով քաջորդի:
ՀԱՎԵ՜ՐԺ ՓԱՌՔ