Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Մարտունիում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը, Nissan-ը բախվել է...

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Մարտունիում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը, Nissan-ը բախվել է ВАЗ 2121-ին, Mercedes-ն էլ՝ BMW-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

0

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 23-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած շղթայական ավտովթարի փաստով։ Այս մասին հայտնում է`shamshyan.com-ը:

Ժամը 21։20-ի սահմաններում Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում բախվել են Մարտունու բնակիչ՝ 26-ամյա Ա. Հ-ի վարած Mercedes մակնիշի և Ձորագյուղ գյուղի բնակիչ՝ 18-ամյա Ս. Հ-ի վարած Nissan  մակնիշի ավտոմեքենաները։ Բախումից հետո Nissan-ը բախվել է ճամփեզրին կայանված ВАЗ 2121 մակնիշի, իսկ Ա. Հ-ի վարած Mercedes-ն էլ բախվել է ճամփեզրին կայանված BMW մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Հ-ն, Nissan-ի ուղևոր՝ 18-ամյա Ա. Մ-ն և ВАЗ 2121-ի ուղևոր՝ 15-ամյա Կ. Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել