Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Գորիսի փոխքաղաքապետի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Գորիսի փոխքաղաքապետի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

0

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի փաստաբան Դավիթ Կարապետյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Այս մասին ՀԺ-ն  տեղեկացավ ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանից:Այս մասին հայտնում է`artimes.com-ը:

Նշենք, որ Հովսեփյանը ձերբակալվել էր ապրիլի 22-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն կազմակերպելու կասկածանքով՝ Նիկոլ Փաշինյանի դեմ Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաների գործով։ Գորիսից նրան տեղափոխել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղ էլ նրան ենթարկել էին ֆիզիկական բռնության:

Հիշեցնենք, որ Մենուա Հովսեփյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը ՀԺ-ի հետ զրույցում նշել էր, որ  ոստիկանությունում Գորիսի փոխքաղաքապետին ծեծել են, մարմնական վնասվածքներ հասցրել: Հարցին՝ հիմա ինչպե՞ս է իրեն զգում Հովսեփյանը, փաստաբանն ասաց. «Բավարար, չի տրտնջում»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել