Գլխավոր Հասարակություն «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը․ հատուկ նիստը մայիսի...

«Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը․ հատուկ նիստը մայիսի 3-ին

0

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով եւ 140-րդ հոդվածով, ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Այս մասին  իհայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս գործընթացն անհրաժեշտ է ԱԺ-ն արձակելու եւ հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար:

Իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ին` ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող  Ազգային ժողովի հատուկ նիստում:

Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Մեկնաբանել