Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Համագործակցության նոր ուղիներ Գեղարքունիքի մարզում

Համագործակցության նոր ուղիներ Գեղարքունիքի մարզում

0
Ապրիլի 23-ին Գեղարքունիքի մարզում մարզպետ Գնել Սանոսյանը ընդունել է  «Ֆոքս օն Չիլդրեն» կազմակերպության ղեկավար Կարինե Աբուլյանին եւ նույն կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ղեկավար Անահիտ Քալանթարյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է  «Ֆոքս օն Չիլդրեն»-ի կողմից Գեղարքունիքի մարզի համայքներում իրականացված ծրագրերի ընթացքը եւ համագործակցության շարունակման հնարավորությունները։
Նշենք նաև,որ կազմակերպությունը Գեղարքունիքի մարզում գործունեություն է ծավալել 2017 թվականից՝ մարզի մի շարք համայնքների մանկապարտեզներում իրականացնելով աջակցության ծրագրեր։ Սակայն կազմակերպության գործունեությունը Գեղարքունիքում առավել ակտիվացել է 2020 թվականի սեպտեմբերից:
Արցախյան պատերազմից հետո, սկսած դեկտեմբեր ամսից, յուրաքանչյուր շաբաթ Գեղարքունիքում ապաստան գտած ընտանիքներին տրամադրել են սննդի փաթեթներ։ Աջակցություն են ցուցաբերել հղիներին եւ նորածինների ընտանիքներին, նաեւ՝ վարկառու ընտանիքներին։ Այժմ ուսումնասիրելով ընդհանուր վիճակը որոշ համայնքներում՝ նախատեսել են փոխել աջակցության բովանդակությունն արցախցի ընտանիքներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ընտանիքների մի մասը մարզի սահմանամերձ համայնքներում ապրելու եւ աշխատելու ցանկություն է հայտնել։
Մարզպետարանի հետ համագործակցությամբ փորձելու են աջակցել նման ընտանիքներին՝ բնակարան ձեռք բերելու, աշխատանք գտնելու, տնտեսություն ստեղծելու եւ անհրաժեշտ այլ հարցերում։
Մարզում իրականացված աջակցության ծրագրերի համար շնորհալակություն հայտնեցի կազմակերպության ղեկավարին, հավաստիացրի, որ համագործակցությունը «Ֆոքս օն Չիլդրեն»-ի հետ կշարունակվի ավելի լայն շրջանակով։
Մարզպետի խոսքերով  կազմակերպության աջակցությունն անգնահատելի էր թե՛ պատերազմի օրերին, թե՛ հետպատերազմյան ամիսների ընթացքում, ինչի համար հայտնեցի մեր խորին երախտագիտությունը։ Շեշտեցի, որ ոչ միայն ողջունում ենք նրանց քայլերն ու նախագծերը, այլ նաեւ խրախուսելու եւ աջակցելու ենք դրանց մեր լիազորությունների ու հնարավորությունների շրջանակներում։ Ավելի քան շահագրգռված ենք այն հարցում, որ արցախցի ընտանիքները տուն ու աշխատանք գտնեն սահմանամերձ բնակավայրերում, որտեղ գյուղատնտեսությամբ զբաղվելու պայմաններ կան – նշված է հայտարարության մեջ:
Մարզպետի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ «Ֆոքս օն Չիլդրեն» կազմակերպությունը կշարունակի նաեւ մարզի համայնքների մանկապարտեզների աջակցության ծրագրերը:

Մեկնաբանել