Գլխավոր Հասարակություն Հայաստանի ԶՈՒ-ն որեւէ դիրք ադրբեջանական կողմին չի հանձնել. ՊՆ-ն հերքում է

Հայաստանի ԶՈՒ-ն որեւէ դիրք ադրբեջանական կողմին չի հանձնել. ՊՆ-ն հերքում է

0

Հայաստանի զինված ուժերը որեւէ դիրք ադրբեջանական կողմին չեն հանձնել, սահմանի ամբողջ երկայնքով գտնվում են իրենց զբաղեցրած դիրքերում եւ լիարժեք կատարում են առսջադրված խնդիրները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
«Վերջին ժամերին սոցիալական ցանցերում լայնորեն տարածվում է տեսանյութ, որում պնդում է արվում, թե «Հայաստանի ներկայիս իշխանությունների հրամանով, ՀՀ հարավ-արեւելքում (Սյունիքում), հայկական կողմը միակողմանի ռազմավարական դիրքերը հանձնում է ադրբեջանական ուժերին»: Նշված տեղեկությունը բացարձակ սուտ է:

Հայաստանի զինված ուժերը որեւէ դիրք ադրբեջանական կողմին չեն հանձնել, սահմանի ամբողջ երկայնքով գտնվում են իրենց զբաղեցրած դիրքերում եւ լիարժեք կատարում են առաջադրված խնդիրները:
Միեւնույն ժամանակ` ցավով արձանագրում ենք, որ զինված ուժերին վերաբերող կեղծ տեղեկատվությունն ու իրականության խեղաթյուրումն սկսում են միտումնավոր եւ ուղղորդված բնույթ կրել, ինչը չի կարող լուրջ անհանգստություն չառաջացնել:

Կոչ ենք անում հատկապես ԶԼՄ-ներին` տուրք չտալ «սկանդալային» տեղեկություններ տարածելու շնորհիվ հավելյալ դիտումներ ապահովելու գայթակղությանը եւ զերծ մնալ հետպատերազմյան շրջանում ամենժամյա ռեժիմով ծանր խնդիր լուծող զինված ուժերի հեղինակությանը վնասող գործողություններից»:

 

Մեկնաբանել