ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել մարզի քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատմանը վերաբերող խորհրդակցություն՝ գլխավորությամբ մարզպետ
Խորհրդակցությանը մասնակցել են փոխմարզպետ Արգիշտի Մեխակյանը, ԱԻՆ Արմավիրի ՄՓՎ պետ Հովհաննես Մարգարյանը, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, մարզպետարանի և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների աշխատակիցներ, քաղաքացիական պաշտպանության ծառայու-թյունների ներկայացուցիչներ:
Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է քաղաքացիական պաշտպանության շրջանակում կազմակերպվող և իրականացվող միջոցառումների նշանակությունը բնակչության և նյութական արժեքների պաշտպանության առումով՝ միաժանակ ակնկալելով ներկաների ակտիվ մասնակցությունը մարզի պաշտպանության վիճակի համալիր գնահատման գործընթացին: