ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամ Սուքիասյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ:
Արամ Սուքիասյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ»:
Ապրիլի 22-ին կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որտեղ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի հայտատուները թվով չորսն էին՝ Արամ Սուքիասյանը, Թեհմինե Սարգսյանը, Ռոնա Ահարոնյանը և Գագիկ Գինոսյանը:
Քվեարկության արդյունքում Հանձնաժողովը ընդունել է Արամ Սուքիասյանին մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշում:
Հիշեցնենք, որ Արամ Սուքիասյանը նախկին իշխանությունների օրոք զբաղեցնում էր Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը: