Գլխավոր ԵՐԵւԱՆ Երևանը պետք է լինի նորարարական, կանաչ, հարմարավետ. Երևանի քաղաքապետարանն ու ՄԱԶԾ-ն կմշակեն...

Երևանը պետք է լինի նորարարական, կանաչ, հարմարավետ. Երևանի քաղաքապետարանն ու ՄԱԶԾ-ն կմշակեն համատեղ նոր ծրագրեր

0

Երևանի քաղաքապետարանը և ՄԱԿ-ի զարգացման գործակալությունը ամփոփել են վերջին տարիների համագործակցությունն ու քննարկել քաղաքային նոր ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քաղաքապետարանում կայացած հանդիպմանը ներկայացվել են գործակալության հետ հաջողությամբ կյանքի կոչված, մասնավորապես, բնապահպանական նշանակության, այդ թվում՝ փողոցների լուսավորության, շենքերի էներգաարդյունավետության բարձրացման և էներգախնայողության ծրագրերը:

Քաղաքի զարգացման հեռանկարային ուղղությունների մասին զրուցելիս կողմերն ընդգծել են, որ Երևանը պետք է լինի նորարարական, կանաչ, հարմարավետ բոլորի համար:

Մեկնաբանել