

Նշանավորելով Լիտվայի Հանրապետության անկախության վերականգնման 30-ամյակը և Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը՝ Լիտվայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանն է նվիրաբերվել 10.000 կեչու ծառ՝ որպես բարեկամական ներդրում «10մլն ծառ» նախաձեռնությանը։


Նախարան իր խոսքում կարևորեց հայ-լիտվական բարեկամության շրջանականերում հերթական համատեղ ծրագրի իրականացումը՝ կարևորելով հատկապես, որ խորհրդանշական միջոցառումն իրականացվում է այսօր չափազանց արդիական ու կարևոր՝ բնապահպանական ուղղվածութամբ:
Մարզի ղեկավարն, իր հերթին ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց գեղեցիկ նախաձեռնությունը հենց Լոռվա չքնաղ բնության գրկում կյանքի կոչելու համար.
-Վստահ եմ, որ հիմնվող անտառը կդառնա հայ-լիտվական դիվանագիտական և բարեկամական հարաբերությունների հարատևության սիմվոլը,-ասաց Ա. Խաչատրյանը:
Գաբրիելյուս Լանդսբերգիսն իր խոսքում նշեց, որ նախաձեռնությունը կոչված է նաև ցույց տալու, որ ամենադժվարին իրավիճակներում անգամ հայ ժողովրդի հայացքն ուղղված է դեպի բարեկեցիկ ու լուսավոր ապագան.
-Անտառներ հիմնում են այն ժողովուրդները, ովքեր հավատում են ապագային.մենք ուրախ ենք, որ մեր լուման ենք ներդնում այս հարցում,- ասաց Լիտվայի արտաքին գործերի նախարարը:
«Լիտվական անտառի» ցուցատախտակի բացումն իրականացրեցին Ռոմանոս Պետրոսյանը և Գաբրիելյուս Լանդսբերգիսը:
Ներկաները մասնակցեցին անտառի հիմնման խորհրդանշական ծառատունկին:



